11 հունիսի 2009 - 13:27 AMT
Էդվարդ Նալբանդյան. Բաքվում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սանքտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո, երկու երկրների ղեկավարներին հանձնարարվել է հանդես գալ հայտարարությամբ այն մասին, որ նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում եւ նախագահների հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում: Այդ մասին լրագրողներին Երեւանում հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ նրա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի շրջապատում տարաձայնություններ կան: «Ըստ իս, Բաքվում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Մեր մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ադրբեջանը բանակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ այլ նպատակով, այլ ոչ թե արդյունքի հասնելու համար»,-ասել է Նալբանդյանը:

Ինչպես հայտնի դարձավ PanARMENIAN.Net-ին դիվանագիտական աղբյուրներից, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ հուլիսին, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահներ Բարաք Օբամայի ու Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումից հետո: