11 հունիսի 2009 - 17:51 AMT
Հայոց ցեղասպանությունը նախապայման է մնում հայ-թուրքական երկխոսությունում
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նախապայման է մնում Հայաստանի եւ Թուրքիայի հասարակությունների միջեւ երկխոսությունում: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Թուրքիան այսօր ռեալ եւ գիտակցված է մոտենում Հայոց ցեղասպանության հարցին: Թուրքական կողմը մեզ հասկացնել է տալիս, որ մոտ ապագայում հազիվ թե ճանաչի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պատմական փաստը»,- նշել է թուրքագետը, ավելացնելով, որ բացառված չէ, որ ինչ-որ ժամանակ թուրքական ղեկավարությունը ներողություն կխնդրի հազարավոր հայերի մահվան համար, բայց երբեք չի ճանաչի այդ դեպքերը որպես Հայոց ցեղասպանություն:

Մայիսի վերջին Ռուբեն Մելքոնյանը մասնակցել է հայ-թուրքական հարաբերությունների համաժողովներին Ստամբուլում: Նրա խոսքերով, համագումարի ընթացքում թուրք մասնակիցները նշել են, որ Հայաստանը պետք է ազդի հայկական սփյուռքի վրա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում եւ թողնի այդ հարցը պատմաբաններին: «Անհրաժեշտ է նշել, որ Թուրքիայում գոյություն ունի 1915-ի դեպքերի անտեղյակություն: Երկրի դպրոցներում եւ բուհերում շարունակվում է հակահայկական քարոզչությունը»,- ընդգծել է Ռուբեն Մելքոնյանը: