11 հունիսի 2009 - 20:09 AMT
«Արեւելյան գործընկերությունը» պայմաններ կստեղծի ԵՄ եւ արեւելյան գործընկերների ասոցիացիայի համար
«Արեւելյան գործընկերությունն» ապահովում է ավելի ամուր երկկողմանի գործընկերություն յուրաքանչյուր երկրի հետ եւ Արեւելքում ԵՄ գործընկերների միջեւ տարածաշրջանային գործընկերության պայմաններ է ստեղծում: Այդ մասին հայտարարել է Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:

«Արեւելյան գործընկերության» հիմնական նպատակը քաղաքական ասոցիացիաների եւ ԵՄ ու շահագրգռված գործընկեր-երկրների միջեւ ապագա տնտեսական ինտեգրացիայի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելն է: «Արեւելյան գործընկերությունը» Եվրոպական հարեւանության քաղաքականության յուրահատուկ Արեւելյան չափում է»,- նշել է եվրոպական դիվանագետը:

Նրա խոսքերով, «Արեւելյան գործընկերությունը» գործընկեր-երկրներում պաշտպանելու է քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումները, եւ ձգտում է ԵՄ հետ նրանց մերձեցմանը: Չորս թեմատիկ պլատֆորմները խթանելու են ԵՄ եւ վեց երկրների միջեւ տարածաշրջանային համագործակցությունը: Հատկապես` ժողովրդավարությունը, լավ կառավարումը եւ կայունությունը, տնտեսական ինտեգրումը եւ ԵՄ քաղաքականության մերձեցումը, էներգետիկ անվտանգությունը եւ մարդկանց միջեւ շփումները, հաղորդում է 1news.az-ը: