11 հունիսի 2009 - 23:18 AMT
Գրիգոր Մոմջյանի աշխատանքների «Նարնջագույն լուսին» ցուցահանդեսը տեղի կունենա Հոլանդիայում
Գրիգոր Մոմջյանի աշխատանքները կցուցադրվեն Հոլանդիայում Gouda MuseumgoudA-ում: «Նարնջագույն լուսին» անվանումով ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հունիսի 14-ին Գաուդայում, որից հետո տեղի կունենա նկարչի աշխատանքների ալբոմի շնորհանդեսը:

2010 թվականին Գրիգոր Մոմջյանի աշխատանքները կցուցադրվեն Հայաստանում:

Գրիգոր Մոմջյանը ծնվել է 1974 թվականին Լիբանանում Բուրժ-Ամուդում հայ ընտանիքում: 27 տարեկանում տեղափոխվել է Նիդերլանդներ: