12 հունիսի 2009 - 02:16 AMT
Նավթի եւ գազի ծովային պաշարներն ուսումնասիրելու կիպրոսցի հույների մտադրությունը վտանգավոր մտահաղացում է
Թուրքիան նավթի եւ գազի ծովային պաշարներն ուսումնասիրելու կիպրոսցի հույների մտադրությունը վտանգավոր մտահաղացում է համարում, որը կարող է լարվածություն առաջացնել կղզում եւ խոչընդոտել բանակցային գործընթացին: Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բուրակ Օզուգերգինը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է ցանկացած միջոցով պաշտպանել Կիպրոսի թուրք բնակչության իրավունքները` կիպրոսցիներին նախազգուշացնելով չդիմել միակողմանի քայլերը: Օզուգերգինի խոսքերով, Թուրքիան ավելորդ լարվածություն չի ցանկանում, սակայն լի է վճռականությամբ պաշտպանելու իր շահերը, հաղորդում է tusishny.com-ը: