12 հունիսի 2009 - 19:40 AMT
Ղարաբաղյան հակամարտությունում հավանական համակարգողն ԱՄՆ-ն է
Ռուսաստանն այժմ բավականին ռեսուրսներ չունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում համակարգողի դերում հանդես գալու համար: Այդ մասին հայտարարել է ռուս քաղաքականագետ, Ազգային ռազմավարության ինստիտուտի հիմնադիր Ստանիսլավ Բելկովսկին :

Նրա խոսքերով, չնայած նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն հրաժարվի Ռուսաստանի միջնորդությամբ հանդիպումներից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում նրա միջնորդությունը չի կարող արդյունավետ լինի: Քաղաքականագետի կարծիքով, տվյալ հարցում հավանական համակարգողն ԱՄՆ-ն է: «Ես նաեւ հնարավոր եմ համարում Թուրքիայի եւ Եվրամիության որոշակի, դերը, բայց նվազ չափով», - ավելացրել է Բելկովսկին:

Ռուս քաղաքականագետը գտնում է , որ Թուրքիան, որտեղ իշխանության գլուխ կանգնած են իսլամականները, ձգտում է առավել մեծ դեր խաղալ տարածաշրջանում, արագ տեմպերով բարելավվում է հարաբերությունները Հայաստանի հետ` ինչը նրան պարտադրում է դառնալ հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմավարության մասնակիցներից մեկը:

Ինչ վերաբերում է Իրանի միջնորդական հնարավորություններին, Բելկովսկին հայտարարել է, որ առայժմ վաղ է խոսել այն մասին, որ Իրանը հավակնում է տարածաշրջանային համակարգողի դերին, քանի որ դրանում շահագրգռված չէ նաեւ այնպիսի գերտերությունը, ինչպիսին ԱՄՆ-ն է: «Ուստի, Իրանի կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի կամ Ադրբեջանի վրա լոկ գաղտնի դիվամագիտության եւ տնտեսական ազդեցությա միջոցով, սակայն նրան չի հաջողվի դառնալ տարածաշրջանային համակարգող», - նշել է նա:

«Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իրավիճակի որակային փոփոխություն չի սպասվում: Տվյալ հակամարտություն+ում հավանական համակարգող երկրներից եւ ոչ մեկը չի կարող միանշանակ ադրբեջանամետ կամ հայամետ դիրքորոշում ունենալ: Մինեւնույն ժամանակ, իր դերն է խաղում նաեւ տարածաշրջանային առաջնորդի բացակայությունը», - ընդգծել է Բելկովսկին, գրում է Day.az-ը: