12 հունիսի 2009 - 19:58 AMT
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի թեկնածուի հետ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում ընդունեց Լեհաստանի Սեյմի անդամ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի թեկնածու Վլոդիմիր Տիմոշեւիչին:Հանդիպման ընթացքում Վլոդիմիր Տիմոշեւիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Եվրոպայի խորհրդի հետագա գործունեության, կառույցի բարեփոխման եւ ադրյունավետության բարձրացման վերաբերյալ իր տեսակետները: Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-լեհական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում այս տարվա սկզբին Լեհաստան կատարած իր պաշտոնական այցելությունը եւ այնտեղ ունեցած հանդիպումները: Հյուրի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման բանակցությունների վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: