12 հունիսի 2009 - 21:25 AMT
«ՊրոԿրեդիտ Բանկը» նոր ամառային ակցիա է հայտարարել բիզնես-վարկերի համար
«ՊրոԿրեդիտ Բանկը» 2009թ. հունիսի 12-ից մինչեւ օգոստոսի 31ը, ամառային ակցիայի շրջանակներում, փոքր եւ միջին բիզնեսը խթանելու նպատակով, առաջարկում է աննախադեպ պայմաններ բիզնես վարկերի համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, այս ժամանակահատվածում տրամադրվող 10 000 ԱՄՆ դոլարից ավել վարկերի տարեկան տոկոսադրույքը նախկինի համեմատ կնվազի 4%ով, իսկ մինչեւ 45 000 000 կազմող դրամային վարկերի համար տարեկան տոկոսադրույքը կնվազի 2%ով:

«ՊրոԿրեդիտ Բանկը» հաշվի առնելով շուկայում ստեղծված բարդ իրավիճակը եւ շարունակելով հավատարիմ մնալ իր առաքելությանը, այն է աջակցել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը հավատացած է, որ այս ակցիան կնպաստի շատ բիզնեսների գործերի կայունացմանը՝ ապահովելով ռեսուրսներ ոչ միայն հաղթահարելու դժվարին իրավիճակը, այլ նաեւ կօգնի վերջիններիս գրանցելու շարունակական զարգացում։