12 հունիսի 2009 - 21:45 AMT
ՀԱԿ. Հայաստանի իշխանությունները լուրջ խնդիրների առջեւ են կանգնել
Այսօր երեկոյան մոտ 20:00 Մատենադարանի շենքի մոտ սկսվեց Հայ ազգային կոնգրեսի հերթական ցույցը, որին մասնակցում են մոտ 2,5 հազար ընդդիմության կողմնակից: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, ցույցին մասնակցում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը եւ Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանը: Ցույցը բացեց ՀԱԿ ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը, որը խոսքը փոխանցեց վերջերս ազատ արձակված Միքայել Հայրապետյանին, որն իր կարճ ելույթում հայտնեց, որ ընդդիմության պայքարը շարունակվելու է մինչեւ վերջ:

Ավելին ուշ ելույթ ունեցած ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն առանձնապես նշեց, որ Հայաստանի իշխանություններն այսօր երեք լուրջ խնդիրների առջեւ է կանգնած` դա Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունների խայտառակ հետեւանքներն են, ԵԽԽՎ ամառային նստաշրջանը եւ ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերության կողմից ֆինանսավորման ծրագրի դադարեցումը:

Զուրաբյանը նաեւ հայտնեց, որ թեեւ մարտի 1-ի դեպքերի հավաքման խմբի գործունեությունը պաշտոնապես դադարեցված է, ընդդիմությունը շարունակելու է անցյալ տարցա իրադարձությունների ուսումնասիրությունը: