13 հունիսի 2009 - 16:03 AMT
«Բարգավաճ Հայաստանը» չի ընդունում ՀԱԿ-ի համագործակցության կոչը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հրաժարվել է մեկնաբանել համագործակցության հրավերը, որը հնչել է երեկ տեղի ունեցած ցույցի ժամանակ Հայկական ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից: PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին նա հակիրճ պատասխանել է. «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մտնում է իշխող կոալիցիայի կազմի մեջ եւ ընդդիմադիր կուսակցություն չէ»:

Երեկ տեղի ունեցած ցույցի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է միավորվել բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, այդ թվում վերջերս կոալիցիան լքած ՀՅ Դաշնակցություն կուսակցությանը, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: «Դուք ցանկանում էիք աշխատել, ձեզ աշխատելու հնարավորություն կընձեռվի».- նշել է ՀԱԿ առաջնորդը: Միաժամանակ Տեր-Պետրոսյանը հնչեցրել է 12 կետեր, որոնք առաջարկում էր նրանց որպես գործունեության ղեկավարում: