13 հունիսի 2009 - 18:05 AMT
«ՀայՌուսգազարդը» KfW-ից 50 մլն եվրո փոխառություն է վերցրել
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ եւ KfW Զարգացման բանկի (Գերմանիա) միջեւ 2009-ի հունիսի 10-ին համաձայնագիր է ստորագրվել մինչեւ 50 մլն եվրոյին համարժեք ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով երկարաժամկետ փոխառության վերաբերյալ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Համաձայն հաղորդագրության, փոխառության նպատակն է ֆինանսավորել Հայաստանի գազի փոխադրման եւ բաշխման համակարգերի վերակառուցման եւ զարգացման ծրագիրը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մտադիր է զարգացնել Հայաստանի գազի փոխադրման համակարգը, բարելավել Հայաստանի գազի մատակարարման անվտանգությունը` իրականացնելով շինարարական, վերակառուցման, վերանորոգման-վերականգնման եւ արդիականացման աշխատանքներՀայաստանի գազի փոխադրման ցանցում, այդ թվում` Աբովյանի Գազի ստորգետնյա պահեստարանում, ինչպես նաեւ գազաբաշխիչ համակարգում տեղադրել անհատական ազդանշանային սարքեր եւ վթարային անջատիչ կափույրներ: