13 հունիսի 2009 - 19:13 AMT
«Երեբունին» վաղաժամ նվաճել է ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը
Ֆուտզալի «Էրեբունի» թիմը վաղաժամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Վերջին 28-րդ փուլից առաջ հաղթանակ տանելով նախորդ տարվա չեմպիոն «Պոլիտեխնիկի» հանդեպ 13:9 հաշվով, «Էրեբունին», հավաքելով 47 միավոր, անհասանելի է դարձել «Տալ Գրիգի» համար:

Փաստորեն, «Էրեբունի»-ի համար հաջողակ դարձավ 25-րդ փուլի հանդիպումն իր գլխավոր մրցակից «Տալ Գրիգի» հետ, որի ժամանակ Հայաստանի չեմպիոնները բարդ հաղթանակ տարան մրցակցի հանդեպ 4:3 հաշվով:

«Տալ Գրիգ»-ը, իր հերթին, 43 միավորով իր դիրքերն ամրապնդել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում, ամենամոտ հետապնդողին ` «Պոլիտեխնիկ» թիմին գերազանցելով 14 միավորով:

26 միավորով չորրորդ տեղում է «Եվրոպան», 18 միավորով հինգերորդ տեղում է «Արսենալ Նոր Նորք»-ը, եւ առանց որեւէ միավորի մրցաշարային աղյուսակը եզրափակում է «Հրազդան»-ը:

Ֆուտզալի Հայաստանի առաջնության վերջին եւ արդեն ոչինչ չորոշող փուլը կկայանա 2009 թվականի հունիսի 14-ին: