
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել: Այդ մասին ասել են գլխավոր դատախազությունից, հայտնում է Radar Armenia-ն։
«2025 թվականի նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով: Գ. Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում:
Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի»,-ասել են դատախազությունից։
Նոյեմբերի 25-ին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի Կաշառք տալը և Հրամանատարի կամ պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելը, որը կատարվել է պատերազմի ժամանակ հոդվածներով: