4 դեկտեմբերի 2025 - 17:17 AMT
Մեծ Բրիտանիան իր առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդին է նշանակել ՀՀ–ում

Մայոր Թոմաս Շորլանդ Բոլը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի առաջին ռեզիդենտ պաշտպանական կցորդ, հայտնում է ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

«Այս պատմական քայլը արտացոլում է Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև գործընկերության աճող ամրությունը և նպաստելու է պաշտպանական և անվտանգության ոլորտներում համագործակցության հետագա խորացմանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։