19 դեկտեմբերի 2025 - 16:12 AMT
Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը

Քամին հյուսիսային՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 22-23- ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում գիշերային ժամերին սպասվում է մինչև –7 աստիճան, ցերեկը՝ մինչև +8 աստիճան։