19 դեկտեմբերի 2025 - 17:47 AMT
Պուշկինի փողոցում մեքենաների կանգառը կսահմանափակվի

Դեկտեմբերի 22-ից Պուշկինի փողոցում կկատարվի երթևեկության կարգավորման փոփոխություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես, Պուշկինի և Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկ ընկած հատվածի ձախ կողմում կսահմանափակվի մեքենաների կանգառը։