20 դեկտեմբերի 2025 - 11:00 AMT
Գյումրու Սբ Յոթ Վերք եկեղեցում աղոթք կհնչի ազատազրկված հոգևոր հայրերի համար

Հայ Առաքելական Եկեղեցու թեմերում ծառայող հոգևորականների նախաձեռնությամբ և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի օրհնությամբ, Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի, աղոթք կբարձրացվի ազատազրկված հոգևոր հայրերի համար, հայտնում է Արագածոտնի թեմը:

«Դեկտեմբերի 20-ին՝ Սուրբ Աբգար նախավկայի, ինչպես նաև Քրիստոսին հավատարմություն ցուցաբերած առաջին հայ թագավորի հիշատակության տոնին, առավոտյան ժամը 10:00-ին Գյումրու առաջնորդանիստ եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։

Պատարագից հետո առ Աստված աղոթք է բարձրացվելու՝ ապօրինաբար ազատազրկված հոգևոր հայրերի, ազգային բարերարի, անարդար կերպով ազատազրկված ու գերեվարված մեր զավակների համար»,–ասվում է հայտարարության մեջ։