23 դեկտեմբերի 2025 - 13:49 AMT
Վերականգնվել է պետությանը պատճառված 29.7 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Զորակ համայնքի տարածքում գտնվող 5995 քմ մակերեսով հողատարածքից ընկերության կողմից անօրինաբար արդյունահանվել է 8748 խմ ծավալով ավազակոպճային լեռնային զանգված։ Դրա արդյունքում պետական բյուջեին հասցվել է 29 մլն 784 հազար 310 ՀՀ դրամի վնաս։

Նախաքննության ընթացքում ամբողջ վնասը վերականգնվել է պետությանը։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։