23 դեկտեմբերի 2025 - 17:40 AMT
Դատավոր Արշակ Պետրոսյանին հայտարարվել է նախազգուշացում

ԲԴԽ որոշմամբ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին հայտարարվել է նախազգուշացում։

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացրել էր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, հայտնում է Radar Armenia-ն։

ԲԴԽ անդամներից 4-ը դեմ են եղել նախազգուշացում հայտարարելուն՝ կողմ քվեարկելով «նկատողություն» տույժին։