25 դեկտեմբերի 2025 - 16:31 AMT
Վարչապետ․ Տնտեսական աճը տարվա արդյունքներով առնվազն 6% կկազմի

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար–նոյեմբեր ամիսներին կազմել է 8․3 տոկոս։ Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կառավարության ներկայիս գնահատականներով տնտեսական աճը տարվա արդյունքներով առնվազն 6 տոկոս կկազմի, թեև, ըստ նրա, կան գործընկերներ, ովքեր չեն բացառում, որ աճը կարող է լինել նաև ավելի բարձր, հայտնում է Արմենպրեսը։

«Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբերին կազմել է 8․3 տոկոս։ Մինչ նոյեմբերի տվյալների հրապարակումը մենք արդեն որոշակի վստահություն ունեինք, որ տնտեսական աճը 6 տոկոսից քիչ չի լինի»,-նշել է Փաշինյանը։