17 հունիսի 2009 - 15:51 AMT
Երեւանում քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության հետագա զարգացումը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն դոկտոր Ջաթինդեր Չիմային, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող մի շարք խնդիրներ, մասնավորապես, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող աջակցության ծրագրերը։