24 մայիսի 2002 - 23:39 AMT
ԲԵԼԳԻԱՅԻ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐԴՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Ստեփանակերտում կայացել է ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի հանդիպումը բելգիացի եւ կանադացի ձեռներեցների հետ, որոնք Ղարաբաղ են ժամանել հանրապետությունում տիրող իրավիճակի հետ ծանոթանալու եւ ղեկավարության հետ տնտեսության զարգացման մեջ միջոցների ներդրաման հեռանկարները քննարկելու նպատակով: Բելգիացի բարերար Ջոն Մալկոլմը (Հովհաննես Մելքումբեկ) երկրի կառավարության ղեկավարի հետ զրույցում հաստատել է իր պատրաստակամությունը սկսել բնակարանային շինարարության ծրագրի ֆինանսավորումը: Ներդրումներ են նախատեսվում նաեւ հյուրանոցների շինարարության ոլորտում: Բելգիացի գործարարները հայտարարել են հյուրանոցային բիզնեսի զարգացման մեջ միջոցներ ներդնելու իրենց շահագրգռվածության մասին: Հայկական ծագում ունեցող կանադացի գործարարները նույնպես պատրաստակամություն են հայտնել աջակցելու հանրապետության տնտեսության զարգացմանը: ԼՂՀ վարչապետը նրանց ուշադրությունն է հրավիրել այն ոլորտների վրա, որտեղ փոխշահավետ համագործակցությունը առավել արդյունավետ է: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: