18 հունիսի 2009 - 01:11 AMT
Երեւանում քննարկել են երաշտի դեմ պայքարի մեթոդները
Հունիսի 17-ին Երեւանում կայացել է պայքար երաշտի դեմ թեմայով քննարկումը: Քննարկումը նվիրված էր երաշտի դեմ պայքարի միջազգային օրվան:

Միջոցառման կազմակերպիչներն են գյուղատնտեսությանն աջակցող «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունն ու «Օրուս» կենտրոնը:

«Կանաչ արահետը» ներկայացրել է «Հարավային Կովկասի տարածքում աղքատության դեմ պայքարի ու հողերի քայքայման կասեցմանն ուղղված կայուն կառավարում» նոր նախագիծը, որն իրականացվում է REC Caucasus-ի եւ CENN-ի հետ համատեղ, ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ:

Միջոցառման ընթացքում փորձագետները քննարկել են երաշտի դեմ պայքարի բնապահպանական ու տնտեսական կարեւորությունը, ինչպես նաեւ ներկայացրել են իրականացված աշխատանքները, որ վերաբերում են հողերի քայքայման գործընթացի դինամիկային Խրամի-Դեբեդ եւ Ալազանի-Իորի գետերի ավազանում: