18 հունիսի 2009 - 18:51 AMT
Երեւանում տեղի կունենան Միջազգային Օլիմպիական օրվան նվիրված միջոցառումներ
Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ, բելգիացի Ժակ Ռոգեն Միջազգային Օլիմպիական օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել աշխարհի բոլոր Օլիմպիական կոմիտեներին, այդ թվում` Հայաստանի ԱՕԿ-ին, որում ՄՕԿ նախագահը հույս է հայտնում, որ այդ շնորհավորանքները միշտ ավանդական բնույթ են կրելու:

Միջոցառումները, որոնց կարող են մասնակցել 13-ից բարձր բոլոր ցանկացողները, տեղի կունենան «Շարժվել, սովորել, պարզել» կարգախոսի ներքո:

Մրցությունները կկայանան ՄՕԿ հովանու ներքո եւ Հայաստանի ԱՕԿ կազմակերպմամբ` կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ եւ կկայանան Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաեւ ԼՂՀ-ում հետեւյալ սպորտաձեւերից` թիավարություն, սուսերամարտ, ձյուդո, ըմբշամարտ, դահուկային սպորտ եւ հեծանվասպորտ:

Իսկ հունիսի 20-ին Երեւանում կկայանա օլիմպիական մարաթոն, որը կընթանա վեց տարբեր կարգերով: Վազքի հաղթողները կստանան պատվոգրեր, հուշանվերներ, իսկ մասնակիցները` շապիկներ: