18 հունիսի 2009 - 19:59 AMT
Գագիկ Ծառուկյանը նոր շուկաներ է փնտրում հայկական ապրանքների արտահանման համար
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղար Խաչիկ Գալստյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի երկօրյա այցի նպատակը նոր բարենպաստ շուկայի որոնումն է հայկական ապրանքների սպառման համար: «Այցի նպատակը նաեւ հայ-բելոռուսական հարաբերություններին նոր խթաններ հաղորդելն է, հայ գործարարների նախագծերը համակարգելը եւ այն գործարարներին աջակցելը, որոնք մտադիր են ներդրումներ կատարել արտասահմանյան շուկաներում»,- հատարարել է նա:

Մամլո քարտուղարի խոսքերով, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է 28 մլն դոլար, որոնցից Հայաստանից արտահանմանը պատկանում է միայն 4 միլիոնը, եւ այդպիսի անհավասարակշռությունը հավասարեցնելու անհրաժեշտություն կա երկու երկրների ապրանքաշրջանառության մեջ:

Խաչիկ Գալստյանն ընդգծել է, որ հունիսի վերջին սպասվում է Գագիկ Ծառուկյանի այցը Խորվաթիա, որը համանման նպատակ է հետապնդում` իրացման համար բարենպաստ շուկաների որոնում, իսկ հուլիսի վերջին Գագիկ Ծառուկյանն ընդունում է Բելոռուսից ժամանած գործարարների պատվիրակությանը: