18 հունիսի 2009 - 21:52 AMT
ԵՄ ղեկավարները Բարրոզուին երկրորդ ժամկետում կթողնեն
ԵՄ երկրների ղեկավարները Բրյուսելում կայանալիք երկօրյա գագաթաժողովին կօժանդակեն Ժոզե Մանուել Բարրոզուին Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում: «Սպասվում է, որ ԵՄ պետությունների նախագահները կօժանդակեն Բարրոզուի թեկնածությունը»,- հայտնել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը: Շվեդիան ու Չեխիան Եվրահանձնաժողովի գործող նախագահի թեկնածությանը հավանություն տալու համար խորհրդատվություններ կանցկացնեն Եվրախորհրդարանի հետ:

Հուլիսի 1-ին Բարրոզուն պատրաստվում է գագաթաժողովի մասնակիցներին ներկայացնել իր ծրագրի հիմնական դրույթները: ԵՄ անդամ երկրների կառավարությունների հավանությանն արժանանալու դեպքում ծրագիրը պաշտոնապես կներկայացվի նոր Եվրահանձնաժողովի` հուլիսի 15-ին կայանալիք առաջին նիստին: