18 հունիսի 2009 - 21:58 AMT
Բյուրականում բացվելու է պատանի նկարիչների «Ես եւ տիեզերքը» ցուցահանդես
Բյուրականի աստղադիտարանում հունիսի 19-ին կազմակերպվում է 300 պատանի նկարիչների «Ես եւ տիեզերքը» թեմայով ցուցահանդես, որը կազմակերպվել է ՀՀ Մշակույթի նախարարության եւ Բյուրականի աստղադիտարանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված Միջազգային աստղադիտական տարվա միջոցառումների շրջանակներում:

Ցուցահանդեսին ներկա են լինելու Հայաստանի Գրողների միության ներկայացուցիչները: Նկարիչներց եւ աստղագետներից կազմված հանձնաժողովը կընտրի լավագույն \աշխատանքները, որոնք կուղարկվեն միջազգային մրցույթի:

Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա հանդիպում եւ զրույց աստղագետների, նկարիչների եւ դպրոցականների միջեւ: