18 հունիսի 2009 - 22:07 AMT
ՀՀ Սփյուռքի հարցերով նախարարին ծանոթացրել են Կալինինգրադի մարզի հայկական համայնքի ծրագրերի հետ
ՀՀ Սփյուռքի հարցերով նախարար ՀրանուշՀակոբյանն այսօր ընդունել է «Հայ ազգամշակութային տարածաշրջանային ինքնավարություն» հասարակական կազմակերպության պատվիրակությանը եւ ՌԴ Կալինիգրադի մարզի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներին:

Պատվիրակության ղեկավար Ֆելիքս Գեւորգյանը ծրագրեր է ներկայացրել, որոնք իրագործվում են ՌԴ Կալինինգրադի մարզի հայկական համայնքում:

Ներկա պահին համայնքում գործում են հայկական եկեղեցի եւ 3 կիրակնօրյա դպրոցներ, որտեղ սովորում են 130 երեխաներ: Կալինինգրադի մարզում գործում է հայկական ժողովրդական պարերի համույթ, շուտով ավարտվելու է հայկական մշակույթի կենտրոնի շինարարությունը:

Հրանուշ Հակոբյանն իր հերթին հակիրճ ներկայացրել է ՀՀ Սփյուռքի հարցերով նախարարության գործունեությունը եւ նշել, որ նա լավ տեղեկացված է ՌԴ Կալինինգրադի մարզի հայկական համայնքի գործունեության մասին: