18 հունիսի 2009 - 23:26 AMT
Թեհրանում են կենտրոնացվում «իսլամական հեղափոխության պաշտպանների» հատուկ զորամասերը
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ու ընդդիմադիրների միջեւ դիմակայությունը շարունակվում է: Այսօր Թեհրանում ընթացող ցույցերին մասնակցել է շուրջ մեկ միլիոն մարդ: Ընդդիմադիր Միր Հոսեյն Մուսավիի տասնյակ հազարավոր կողմնակիցներ եկել են սեւազգեստ` հարգելու համար բախումների ընթացքում սպանված իրենց կողմնակիցների հիշատակը: Նրանք կրում էին «Ինչո՞ւ սպանեցիք մեր եղբայրներին» պաստառները:

Չնայած ծայրահեղ լարված իրավիճակին, Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Համենեին չի շտապում հանդիպում կազմակերպել հակադիր քաղաքական ճամբարների առաջնորդների միջեւ: Թեհրանում են կենտրոնացվում «իսլամական հեղափոխության պաշտպանների» ընտիր զորամասերը: Հարյուրավոր ինտերնետ-կայքեր, այդ թվում ժողովրդականություն վայելող սոցիալական ցանցերը, նախկինի պես արգելափակված են, հաղորդւոմ է Zman.com-ը: