19 հունիսի 2009 - 00:15 AMT
Իրանի նախագահի փոփոխության դեպքում երկու երկրների հարաբերություններում ոչինչ չէր փոխվի
«Այնպիսի ավանդապաշտ երկրում, ինչպիսին Իրանն է, երկրի նախագահի փոփոխությունը չի նշանակում երկրի քաղաքական գծի փոփոխություն: Հայաստանի հետ նրա հարաբերություններում ոչինչ չէր փոխվի, նույնիսկ եթե նախագահ դառնար ընդդիմության առաջնորդ Մուսավին: Նա կշարունակեր արդեն սկսված նախագծերը` երկաթուղու, նավթային տերմինալի, համատեղ ՀԷԿ-ի կամ նոր նավթամուղի կառուցումը»,-ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ: