19 հունիսի 2009 - 15:02 AMT
Իրանի նախագահության նախկին թեկնածուին սպառնում են աքսորել երկրից
Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին հայտարարել է, որ նախագահության թեկնածու, բարեփոխիչ Միր Հոսեյն Մուսավին պետք է կամ սատարի այժմյան ռեժիմին, կամ կաքսորվի երկրից, գրում է Լոնդոնի «Թայմսը»:

Համենեին կոչ է արել Մուսավիին իր կողքին կանգնել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ եւ ազգային միասնության կոչ անել:

Իրանի նախագահի ընտրություններից արդեն մեկ շաբաթ է անցել: Պետության այժմյան ղեկավար Մահմուդ Ահմադինեժադը հայտարարվել է հաղթած:

Արյունահեղության վերածված բողոքի ցույցերը կապված են նրա հետ, որ ընդդիմությունը վիճարկում է ընտրությունների արդյունքները` հայտարարելով, որ Մուսավին էր իրական հաղթողը: Ինքը Մուսավին կոչ է անում կրկնական քվեարկություն անցկացնել: Այժմ նա ստիպված է ճակատագրական ոշորում կայացնել` սատարել այաթոլայի ռեժիմին թե լքել Իրանը: