19 հունիսի 2009 - 16:41 AMT
Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցներին ազգային տոնի կապակցությամբ
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Ազգային տոնի` Նորին Մեծություն Եղիսաբեթ Թագուհու ծննդյան առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն: Հանրապետության նախագաhը շնորհավորել է դեսպանության անձնակազմին: Այնուհետեւ ծավալված զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման հեռանկարը, ընդգծել են տնտեսության ոլորտում փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: