19 հունիսի 2009 - 18:32 AMT
Հովհաննես Գոհարյանը դարձել է «Մետալուրգ» - «Բատե» հանդիպման երկու գոլերի հեղինակը
Հունիսի 18-ին լատվիական Լիեպաե քաղաքում Բելառուսի չեմպիոն «Բատե» ՖԱ ուսումնամարզական հավաքի շրջանակներում հանդիպեց «Մետալուրգ» (Լատվիա) թիմի հետ: Հանդիպումն ավարտվեց 0:4 հաշվով հօգուտ Բորիսովի թիմի:

Առաջին խաղակեսին մրցակիցները խաղադաշտ դուրս բերեցին իրենց ուժեղագույն կազմերը: Այն երկկողմ սուր, հարձակվողական ընթացք ունեցավ: Եւ միայն 9-րդ րոպեին ինքնագոլի շնորհիվ Բորիսովի ֆուտբոլիստներին հաջողվեց հաշվում առաջ անցնել: Չնայած ընդհանուր խաղային հավասարությանը, «Բատեն» ավելի շատ վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն լավ հնարավորություններ բաց թողեցին Գոհարյանն ու Սկավիշը:

Երկրորդ խաղակեսում երկու թիմերը մեծ թվով փոխարինումներ կատարեցին: «Մետալուրգի» խաղը բոլորովին վերափոխվեց, իսկ «Բատեն» իր առավելությունը գոլերի վերածեց: Ընդ որում իր գոլային ծարավը վերջապես հագեցրեց Հովհաննես Գոհարյանը` 46-րդ եւ 62-րդ րոպեներին դառնալով գոլերի հեղինակ: Դրանից հետո 65-րդ րոպեին Գոհարյանը փոխարինվեց: Վերջին գոլի հեղինակը 69-րդ րոպեին դարձավ «Բատեի» ռմբարկու Սերգեյ Բուբնովը:

Լիտվայի հավաքի շրջանակներում «Բատեն» իր երկրորդ հանդիպումը կանցկացնի «Կաունասի» հետ հունիսի 21-ին Վիլնյուսում: