19 հունիսի 2009 - 20:59 AMT
Եզդիների համաշխարհային միությունը խնդրում է ընդլայնել համաներման մասշտաբները
Եզդիների համաշխարհային միության նախագահ Ազիզ Թամոյանը Հայաստանի ազգային փոքրամասնությունների հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ համաներումը հումանիտար մեծ քայլ է համարում: «Որպես Հայաստանի ամենամեծ համայնքի առաջնորդ` ես խնդրում եմ Հայաստանի նախագահին ընդլայնել համաներման մասշտաբները եւ նրա մեջ ներառել նրանց, ովքեր հետախուզման մեջ են գտնվում»,-ասել է նա: