19 հունիսի 2009 - 21:07 AMT
2009 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է 13,4 տոկոսով
2009 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է 13,4 տոկոսով 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ եւ կազմել է 97 527 դրամ, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ պաշտոնական տվյալների, բյուջետային հաստատություններում աշխատավարձն ավելացել է 17,6 տոկոսով եւ կազմել է 80 857 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 121 990 դրամ, ավելանալով 7,9 տոկոսով:
Ընդ որում, մայիսին 2009թ. ապրիլի համեմատ միջին ամսեկան աշխատավարձի ընդհանուր մակարդակը նվազել է 2,2 տոկոսով: