19 հունիսի 2009 - 21:36 AMT
Համաներման հայտարարման դեպքում չի կարելի նույն մոտեցումը կիրառել բոլոր գործերի հանդեպ
Հայաստանի Ասորական հասարակական կազմակերպությունների Ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանն այսօր Հայաստանի ազգային փոքրամասնությունների ղեկավարների հետ համատեղ մամլո ասուլիսին նշել է, որ համաներման հայտարարումը բարդ գործընթաց է, եւ պարֆտադիր կարգով հարկավոր է քննարկել, թե կոնկրետ որ հոդվածների վրա այն կարող է տարածվել: «Ինձ թվում է` հենց անպատժելիությունն է հանգեցնում հանցագործությունների թվի աճին: Չի կարելի համատարած ազատ արձակել բոլոր բանտարակյալներին»,- նշել է նա:

Հայաստանի Ուկրաինական կազմակերպությունների Ֆեդերացիայի առաջնորդ Ռոմանիա Յավիրը համաձայնել է Իրինա Գասպարյանի հետ: «Ես ողջունում եմ մեր պետության նման որոշումը, բայց վստահ եմ, որ չի կարելի այդ հարցին միանշանակ մոտենալ»,- հայտնել է Ռոմանիա Յավիրը: