24 մայիսի 2002 - 00:21 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ, ԵՐԲ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Բաքվի ԶԼՄ-ները հիստերիա են բարձրացրել այն կապակցությամբ, որ "ITECA Caspian" ընկերության կողմից կազմակերպած ցուցահանդեսում, նորվեգիական նավթային "Barwil Georgia Network" ընկերությունը ցուցափեղկ է ներկայացրել, որի վրա պատկերված է Կովկասի քարտեզը հայկական տեղանուններով: Լրագրողներին, մասնավորապես, վրդովել է այն փաստը, որ Ստեփանակերտը այդ քարտեզում ներկայացված է այնպես, ինչպես հայտնի է ամբողջ աշխարհին: Այնինչ, ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը անվանում են Խանքենդի, եւ գտնում են, որ իրենց օրինակին պետք է հետեւեն Բաքու ժամանող օտարերկրյա հյուրերը: Բաքվի լրագրողներին դուր չի եկել նաեւ այն, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը քարտեզում ներկված է ոչ այն գույնով ինչ Ադրբեջանը: Նորվեգիական կողմի ներկայացուցիչը, որից բացատրություններ են պահանջել, արդարացել է նրանով, որ քարտեզը հրատարակվել է Թուրքիայում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: