
Մայիսի 2-ից Air Baltic ավիաընկերությունը մեկնարկում է Երևան-Ռիգա-Երևան ուղիղ ավիաչվերթեր, հայտում է Զբոսաշրջության կոմիտեն։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և ՀՀ-ում Լատվիայի դեսպան Էդիտե Մեդնեն քննարկել են Հայաստան-Լատվիա համագործակցության հնարավորություններին զբոսաշրջության ոլորտում, այդ թվում՝ առաջիկա չվերթների մեկնարկին ընդառաջ համապատասխան միջոցառումների կազմակերպմանը։
Նրանք ողջունել են մեկնարկող Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթները՝ ընդգծելով դրանց նշանակությունը երկկողմ զբոսաշրջային հոսքերի ակտիվացման, հարաբերությունների զարգացման և միջմշակութային հաղորդակցության խթանման տեսանկյունից։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը։