20 հունիսի 2009 - 15:11 AMT
Իրանի ընդդիմությունը կշարունակի բողոքի ցույցերը
Չնայած նրան, որ նախօրեին Իրանի ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավին կոչ է արել իր կողմնակիցներին ցրվել, այսօր առավոտյան նրա հազարավոր կողմնակիցներ կրկինդուրս են եկել փողոց:

Հանրահավաքների հիմնական մասնակիցներն երիտասարդներն ու մտավորականներն են: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այսօրվա ակցիան բազմամարդ է լինելու: «Մենք հենց այնպես չենք հրաժարվի մեր պայքարից: Մենք ցանկանում ենք վերականգնել արդարությունը»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է, որ հանրահավաքները ցրելու ժամանակ շուրջ 10 մարդ է զոհվել:

Նախօրեին Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Համենեին հերքել է ընդդիմության պնդումները, թե հունիսի 12-ի ընտրությունները կեղծվել են: Նա կոշտ ձեւով պահանջել է դադարեցնել բողոքները, հասկացնելով, որ ցուցարարների դեմ կարող է ուժ կիրառվել: