20 հունիսի 2009 - 18:24 AMT
ՀՅԴ-ն ողջունում է նախագահական համաներումը
«Մենք համաներման հայտարարումը կարեւոր մարդասիրական քայլ ենք համարում, որն ունի քաղաքական ենթատեքստ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅ «Դաշնակցություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Պատգամավորի խոսքով, այդ քայլն ուղղված է նաեւ երկրում շիկացած քաղաքական իրադրության մեղմացմանը:

Արտյուշա Շահբազյանը չի կիսում շատ քաղաքական գործիչների կարծիքն այն մասին, որ համաներման հայտարարմամբ փակվում է 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի էջը: «Այդ գործի բացահայտման համար հարկավոր են ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի զեկույցները, բացի այդ, իրադարձություններին դեռեւս վերջնական գնահատական չի տրվել»,- հայտնել է նա:

Շահբազյանը նշել է, որ իրենց խմբակցությունը ողջունում է նախագահի քայլը, բայց գտնում է, որ նրա մասշտաբները պետք է ավելի լայն լինեն: «Մեր խմբակցության ներկայացուցիչները բազմիցս հանդես են եկել նման առաջարկով»,- նշել է պատգամավորը: