22 հունիսի 2009 - 18:51 AMT
Moddy's-ը հաստատել է «Կոմսթար-ՕՏՍ»-ի վարկային վարկանիշերը
Moddy's միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է «Կոմսթար-ՕՏՍ» ԲԲԸ-ի եւ նրա դուստր ձեռնարկության` «ՄԳՏՍ» ԲԲԸ-ի կորպորատիվ վարկային վարկանիշերը որպես բավարար եւ կայուն: «Վարկանիշի հաստատումը Moddy's-ի վերլուծաբանների կողմից եւ «կայուն» գնահատականը եւս մեկ անգամ ապացուցում են, որ անկայուն տնտեսական իրավիճակի պայմաններում «Կոմսթար-ՕՏՍ»-ը շուկայում ուժեղ դիրքեր եւ ամուր հիմք ունի բիզնեսի աճի համար: Դա նշանակում է, որ ընկերությունը հետեւում է զարգացման ճիշտ ռազմավարությանը եւ ամուր ֆինանսական դիրք ունի երկրի հեռահաղորդակցական շուկայում»,- ասել է «Կոմսթար-ՕՏՍ» ԲԲԸ-ի նախագահ Սերգեյ Պրիդանցեւը:

«Կոմսթար-ՕՏՍ»-ը Հայաստանում «Կորնետ-AM» ինտերնետ-պրովայդերի երկրորդ բաժնետերն է: