22 հունիսի 2009 - 21:14 AMT
Բիշքեկում քննարկել են հակամենաշնորհային կառույցների գործունեության հարցերը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Եղիազարյանը հունիսի 15-20-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (ԱՊՀ ՀՔՄԽ) 19-րդ եւ Խորհրդի ներքո գործող հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրությունների շտաբի նիստերին (լուսանկարը կցվում է, լուսանկարում Վ. Եղիազարյանը` ձախից երկրորդը):

Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր. հակամենաշնորհային մարմինների դերը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման խնդրում, էլեկտրաէներգիայի ոլորտում բարեփոխումների եւ մրցակցային պայմանների ապահովման խնդրում հակամենաշնորհային մարմինների դերի, դեղորայքի շուկայում մրցակցության իրավիճակի մասին եւ այլ հարցեր:
Խորհրդի ներքո գործող հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրությունների շտաբի նիստերին քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում եւ ավիափոխադրումների շուկայում իրականացվող համատեղ ուսումնասիրությունների ընթացիկ արդյունքները, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ երկրներում ցորենի շուկայում մրցակցության իրավիճակի մասին հարցեր:
ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հերթական` 30-րդ հոբելյանական նիստը նախատեսվում է անցկանցել Հայաստանի Հանրապետությունում` 2009 թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակում: