22 հունիսի 2009 - 21:47 AMT
«Կոդակը» արտադրությունից հանել է Kodachrome լուսանկարչական ժապավենը
Kodak ընկերությունը դադարեցրել է Kodachrome լուսաժապավենի արտադրությունը: Այդ որոշման պատճառը պահանջարկի պակասն է, կապված թվային լուսանկարչական սարքերի զանգվածային տարածման հետ:

Ընկերությունում նշում են, որ Kodachrome-ի վաճառքի ծավալները մեկ տոկոս էլ չեն կազմում, եւ այն արտադրվում էր միայն մեկ գործարանում: Այնուամենայնիվ, Kodak-ում հավաստիացրել են, որ չեն պատրաստվում հրաժարվել լուսանկարչական ժապավենի արտադրությունից եւ վերջին տարիներին թողարկել են այդ ապրանքի մի քանի նոր տեսակներ:

Kodachrome լուսանկարչական ժապավենը հայտնվեց շուկայում 1935 թվականին եւ դարձավ առեւտրային հաջողություն գրանցած առաջին լուսաժապավենը, հաղորդում է Associated Press-ը: