
Ամերիկացի դերասան Չակ Նորիսը մահացել է 86 տարեկանում՝ նրա ընտանիքի փոխանցմամբ։
86 տարեկանում մահացել է ամերիկացի լեգենդար դերասան Չակ Նորիսը: Այդ մասին հայտնել է նրա ընտանիքը: Նորիսը հանկարծամահ է եղել:
«Մեր ընտանիքը խորը կսկիծով հայտնում է, որ մեր սիրելի Չակ Նորիսը հանկարծամահ է եղել մարտի 19-ի առավոտյան»,-ասվում է ընտանիքի գրառման մեջ Instagram-ում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ TMZ պորտալը հայտնել էր, որ Նորիսին հոսպիտալացրել են Հավայան կղզիներում: երասանը խոսելիս է եղել հեռախոսով ընկերոջ հետ, լավ տրամադրությամբ, և նույնիսկ կատակել է, սակայն նրան անհապաղ բուժօգնություն է պահանջվել:
Չակ Նորիսը ծնվել է 1940 թվականի մարտի 10-ին՝ Օկլահոմայում։ Նա լայն ճանաչում է ստացել մարտաֆիլմերում իր դերերով, հատկապես «Զիլ Ուոքերը․ արդարադատություն տեխասյան ոճով» հեռուստասերիալում։