22 հունիսի 2009 - 21:59 AMT
Իրանում ցուցարարների ամբոխը ցրել են արցունքաբեր գազի միջոցով
Իրանի ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել եւ օդ կրակել, որպեսզի ցրեն Թեհրանի կենտրոնում հավաքված ցուցարարների ամբոխը: Իրավապաշտպան մարմինների հարյուրավոր աշխատակիցներ արգելակել են ընդդիմության 200 կողմնակիցների ճանապարհը, որոնք փորձում էին ցույց կազմակերպել:

Վկաների խոսքով, ոստիկանները ցրում են մարդկանց անգամ փոքր խմբերը, ողջ քաղաքը բառացիորեն լցված է ուժային կառույցներով, հաղորդում է Associated Press-ը:

Իրանի Իսլամական Հանրապետությունում նախագահական ընտրությունները կայացան այս տարվա հունիսի 12-ին: Հաջորդ օրը հայտարարվեց Մահմուդ Ահմադինեջադի` երկրորդ ժամկետում վերընտրվելու մասին, վերջինիս օժանդակեց բարձրագույնն ղեկավար այաթոլլահ Ալի Համենեին:

Դրանից հետո ընտրություններում պարտություն կրած ընդդիմադիր-հեղափոխական Միր Հոսեյն Մուսավիի կողմնակիցները դուրս եկան քաղաքի փողոցներ եւ պահանջեցին չեղյալ հայտարարել քվեարկության պաշտոնական արդյունքները, որոնք, ընդդիմության կարծիքով, կեղծվել են: Ոստիկանության եւ զորքերի հետ ցուցարարների ընդհարումները շարունակվում են արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ: