22 հունիսի 2009 - 22:06 AMT
Սասուն Միքայելյանը երգել է իր դատավճռի հրապարակման ժամանակ
Այսօր ուղղակի դատարանի դահլիճից 2008 թվականի մարտի 1-ի գործով 4 դատապարտյալի ազատ արձակումից հետո, դատարանի դահլիճի մոտ հավաքված մի քանի տասնյակ մարդիկ սպասում էին, որ շուտով իրենց կմիանա նաեւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Սակայն, Սասուն Միքայելյանը դատապարտվել է 8 տարի ազատազրկման եւ համաներման գործողությունը նրա վրա չի տարածվում: Այն պահին, երբ դատավոր Հրայր Սարգսյանը հրապարակում էր դատավճիռը, Միքայելյանը դահլիճում նստածների հետ միասին երգում էր 20-ական թվականների ազգային-ազատագրական երգեր: