23 մարտի 2026 - 14:51 AMT
Արսեն Հարությունյանը Երևանում կմրցի MMA մարտիկի հետ

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը մասնակցելու է Երևանում մարտի 28-ին անցկացվող Hype FC մրցաշարին։

26-ամյա մարզիկը ուժերը չափելու է ղազախ MMA մարտիկ Բագդատ Ժուբանիշի հետ։ Մրցամարտը անցկացվելու է ըմբշամարտի կանոններով, հայտնում է Factor.am-ը:

Ժուբանիշը խառը մենամարտերում գրանցել է 9 հաղթանակ և 1 պարտություն, իսկ նրա ուժեղ կողմերից մեկը հենց ըմբշամարտն է։