
Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, արգելել է տրանսգենդեր մարզիկներին մասնակցել կանանց մրցումներին:
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2028 թվականին Լոս Անջելեսում անցկացվելիք ամառային Օլիմպիական խաղերից և հետադարձ ուժ չի ունենա։
Կանանց մրցաշարերին մասնակցելու համար մարզիկներից պահանջվելու է գենետիկական թեստով հաստատել իրենց սեռը։ Բացառություններ նախատեսված են հազվադեպ դեպքերում՝ սեռական զարգացման խանգարումներ ունեցող մարզիկների համար։