
«Յարխուշտան» այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Հայկական ոգին, ուժն ու հաղթանակի խորհրդանիշը՝ «Յարխուշտան», այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ստեղծագործությունը կհնչի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։
«Յարխուշտան» հայկական ժողովրդական մարտական պար է, որն ավանդաբար կատարել են տղամարդիկ մարտից առաջ: