
Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած Antalya open international championships A դասի միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է երկու մեդալ:
Հայաստանի պատանեկան հավաքականը գլխավորած Ալեքսան Աղաբալյանի ղեկավարությամբ Արայիկ Բրուտյանը դարձել է չեմպիոն՝ 52 կգ քաշային կարգի եզրափակչում նոկաուտով հաղթելով Ադրբեջանի ներկայացուցչին, հայտնում է Radar Armenia-ն:
67 կգ քաշային կարգում Գոռ Հակոբյանը, հաղթելով թուրք մարզիկին, դուրս է եկել կիսաեզրափակիչ փուլ, որտեղ պարտվել է Բելգիան ներկայացնող մարզիկին և զբաղեցրել երրորդ տեղը։